Գործում ենք բաժակի «սվիտեր»/ Sweater for a cup
Դեկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Գործում ենք բաժակի սվիտեր» դասընթացը, որը կվարի Տաթևիկ Հովսեփյանը:
Համոզված ենք, որ ձեզնից շատերը սիրում են ձմռան ցրտին տաքանալ համեղ թեյ ըմպելով, երբ ամբողջ ջերմությունը տաք բաժակից փոխանցվում է ձեզ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ ձեր բաժակը նունպես կարող է մրսել: Եթե ոչ, ապա երբեք էլ ուշ չէ. եկե՛ք ձեր բաժակի համար ինքնուրույն սվիտեր պատրաստենք: Տաթևը կօգնի ձեզ այդ հարցում: Այդ բաժակի սվիտերը յուրօրինակ Նոր տարվա նվեր կարող է լինել նաև ձեր ընկերների համար:
Մուտքը` 2000 դրամ:
Տաթևիկ Հովսեփյան
Տաթևիկը մանկուց սիրում է ձեռագործ աշխատանք և ինքն էլ նշում է, որ սկսել է զբաղվել այս գործով ձանձրույթից: Արդեն մեկ տարի է, ինչ մասնագիտացել է բաժակի սվիտերներ գործելու արվեստում: Տաթևը երկար տարիներ ձեռագործ աշխատանքներով զբաղվելով հասկացել է, որ պարտադիր չէ Ռեմբրանդ լինել արվեստը հասկանալու համար:
