Other
Փափուկ շարֆ առանց շյուղերի/ Soft scarf without needles
Դեկտեմբերի 26-ին` ժամը 15:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Փափուկ շարֆ առանց շյուղերի» դասընթացը, որը կվարի Հասմիկ Գրիգորյանը:
Մեծ ու փափլիկ շարֆը հիանալի ամանորյա նվեր է, որը դուք կարող եք սեփական ձեռքերով պատրաստել ընդամենը մեկ ժամում: Բաղադրատոմսը՝ 2 կծիկ թել և 2 ձեռք: Թելի ու շյուղի փերի Հասմիկ Գրիգորյանը կօգնի ձեզ այդ հաճելի գործում:
Մուտքը` 3000 դրամ:
Հասմիկ Գրիգորյան
Հասմիկ Գրիգորյանն արդեն 9 տարի է զբաղվում է ձեռագործ զարդերի և աքսեսուարների պատրաստմամբ: Հասմիկն ինքնուրույն է սովորել այդ ամենը: Մասնագիտությամբ մարկետոլոգ է:
Ձեռագործությամբ սկսել է զբաղվել, քանի որ փոքր բալիկ ուներ և մասնագիտությամբ աշխատելը դժվարացել էր:
