Տոնական ձեռնոցների և հրեշտակների պատրաստում/ Gloves and Christmas angels making
Դեկտեմբերի 26-ին` ժամը 17:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Տոնական ձեռնոցների և հրեշտակների պատրաստում» դասընթացը, որը կվարի Քրիստինա Աստաբացյանը:
Վարպետության դասի ընթացքում մենք կպատրաստենք տաքուկ ձեռնոց գունավոր քեչայից (ֆետր), եթերային հրեշտակներ` տոնածառ զարդարելու կամ պարզապես նվիրելու համար: Դասը կվարի “Christin's handmade boutique” խանութի հիմնադիր-տնօրեն Քրիստինա Աստաբացյանը:
Մուտքը` 2000 դրամ:
Քրիստինա Աստաբացյան
Քրիստինան “Christin's handmade boutique”-ի հիմնադիր-տնօրենն է:Ստեղծագործելն ու գեղեցիկը նրա տարերքն են: Առաջին մասնագիտությամբ դիմահարդար-ոճաբան է: 2012թ-ից գործում է իր՝ “Christin's” պրոֆեսիոնալ դիմահարդարման դպրոց-ստուդիան, որտեղ իր կուտակած գիտելիքներն ու աշխատանքային փորձը սիրով փոխանցում է աշակերտներին: Բայց քանի որ ստեղծագործելու և գեղեցիկը կերտելու դրսևորումները սահմաններ չունեն, սկսել է փնտրել նոր արտահայտչամիջոցներ և ի վերջո բացահայտել է վերջերս լայն տարածում գտած handmade-ի ոլորտը, ինչը դարձավ նրա երկրորդ ու շատ սիրելի աշխատանքը: Այն հնարավորություն է ընձեռում աշխատել ամենատարբեր իրերի և նյութերի հետ:Աշխատանքների այսքան բազմազանությունն էլ հնարավորություն է տալիս ձեզ գտնելու հենց այն, ինչ ձերն է: Այստեղից էլ ծնվեց մեր կարգախոսը՝ “Something special just for you” («Հատուկ մի բան քեզ համար»):
«Անչափ երջանիկ եմ, երբ իմ աշխատանքները գնահատվում են ձեր կողմից, սիրվում, և որ իմ աշխարհից ծնված մի բան ձեր աշխարհն էլ է դառնում: Դա ինձ ոգեշնչում է, ուժ ու ոգևորություն տալիս հետագա գործունեության համար», - ասում է Քրիստինան:
