Շփում կավի հետ/ A touch with clay
Դեկտեմբերի 26-ին` ժամը 17:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Շփում կավի հետ» դասընթացը, որը կվարի Վահրամ Գալստյանը:
Կավագործությունը շատ կարևոր և հետաքրքիր զբաղմունք է: Այս օգնում է խնդիրներն առավել հեշտ լուծել և լինել կարգապահ ու հանգիստ: Կավը պահանջում է, որ խաղաս հետը, շփվես ու ձև հաղորդես իրեն: Կավի հետ աշխատելը նաև թերապևտիկ ազդեցություն ունի: Կավագործությունը զգայական հմտություններն ուժեղացնում է, բաևձրացնում է ինքնագնահատականը, օգնում առավել լավ դրսևորվել ու խնդիրները արդյունավետ լուծել, կարգապահ ու վստահ լինել: 2 ժամ շարունակ մասակիցները տարբեր իրեր կստեղծեն կավից:
Մուտքը` 2500 դրամ:
Վահրամ Գալստյան
Վահրամ Գալստյանը 1985թ. ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 1987-ից մինչև 1994 թթ. սովորել է Գեղագիտական դաստիարակության կենտրոնի կերամիկայի ստուդիայում: 2000-2002 թթ. մասնակցել է սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացներին: Նկարիչների միության անդամ է: Ներկայում «Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսորն է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, վերջինը` Թբիլիսիում ժամանակակից արվեստի միջազգային ցուցադությունն ու Արվեստային իրադարձություններն են՝ Artisterium Exhibition խորագրով, որ տեղի է ունեցել 2014 թվականին:
