Բիզնես միջոցառումների կազմակերպում
Մեր օրերում կրկնապատկվել են այն կազմակերպությունները, որոնք մատուցում են տարատեսակ սպասարկումներ: Միջոցառումների կազմակերպմամբ այսօր զբաղվում են բոլորը, տնային տնտեսուհիներից մինչև միջոցառումների հատուկ կազմակերպիչներ /իվենթ մենեջերներ/, թե որքանով են նրանք լուրջ և պրոֆեսիոնալ կատարում իրենց աշխատանքը, Դուք դա գիտեք: Թերևս Բիզնես ոլորտում դրա տարրական էթիկայի կանոներից մինչև հատուկ հստակեցված կետերին, յուրաքանչյուրս բախվում ենք: ՆԵ կանանց կենտրոնը պատրաստել է շատ յուրօրինակ թրեյնինգ , որտեղ ելույթ կունենա Էթիկայի առաջատար մասնագետ, հոգեբան ՝ Մարգարիտ Խաչատրյանը:
Նկարագրություն.
Ի՞նչ է բիզնես միջոցառումը:
Ինչպե՞ս պատրաստվել և կազմակերպել բիզնես հանդիպումը, միջոցառումը ,լանչը:
Բիզնես Լանչի յուրահատկությունները:
Կարևոր էթիկետի կանոններ որոնք պետք է պահպանել շփման և սեղանի շուրջ
Արտաքին տեսքի հստակ կանոններ, որոնք պահանջում է Բիզնես էթիկետը:
Բիզնես աշխարհին վերաբերվող գործնական խնդիրներ, էթիկայի և նորմատիվների վերաբերյալ
Նպատակ .
Թրեյնինգի նպատակն է ոչ միայն հատուկ մասնագետների ուշադրույթւոնը հրավիրել ու քննարկում կազմակերպել, այլ նաև ցանկացած անձ, ով ցանկանում է որևէ բիզնես միջոցառում կազմակերպել /մենք բոլորս պոտենցիալ բիզնես մարդիկ ենք/:
Մասնակիցներ /շահառուներ/.
Բոլո՜ր բոլոր պոտենցիալ Բիզնեսմեները:
Տևողություն` 1.5-2 ժամ , լինելու է նաև ինտերակտիվ խաղ-վարժություն Իվենթ մենեջերի կողմից:
Մուտքը՝ 1700 դրամ/ ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք/:
