Տոնական Արկած եւ հանդիպում Ձմեռ պապի հետ :)
Ունե՞ք թաքուն մի երազանք ու պատրա՞ստ եք կիսել այն հրաշագործ պապի հետ: Ամանորին ընդառաջ` ՏաՏան իրականացնում է հատուկ տոնական միջոցառում, որը երեխաներին ու նրանց ծնողներին առավելագույն կմոտեցնի տոնական հրաշքին:
Դեկտեմբերի 20-ին` կիրակի, ժամը` 11:00-13:00, հրավիրում ենք մասնակցելու տոնական հատուկ արկածի, որը մի քանի գործողություններից հետո կավարտվի ՁՄԵՌ պապի հետ իրական հանդիպմամբ հատուկ սենյակում:
Մեր արկածի բոլոր մասնակիցներին հետեւյալն ենք առաջարկելու.
- ակտիվ կենդանի երաժշտություն, որ կապահովի բարձր տրամադրություն,
- սիրուն-սիրուն բազմազան խաղալիքներ, որ կստեղծենք տեղում` զարդարելու համար մեր տունն ու տոնածառը,
- տոնական ընտանեկան լուսանկար մեր հատուկ տաղավարում, որը կօգնի հիշել այս գեղեցիկ օրը,
- եւ իհարկե տարվա գլխավոր հանդիպումը ՁՄԵՌ պապի հետ, ով պատրաստ է պատասխանել մեր հարցերին:
Միջոցառումը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար: Մասնակցելու համար նախապես գրանցվելը պարտադիր է: Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար մուտքն արժե 2000դրամ, մինչեւ 1 տարեկանների համար` անվճար:
