Concert
Երգում են «Արմենիան ղողանջներ» երգչախմբի երեխաները
Ամանորյա տոներին ընդառաջ ուրախ ենք հրավիրելու Ձեզ և Ձեր փոքրիկներին «Արմենիան ղողանջներ» մանկապատանեկան երգչախմբի համերգին։
Երգչախումբը հիմնվել է 2009թ., գործում է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում՝ «Ատգեն Արմենյան» հիմնադրամի հոգածության ներքո: Ղեկավար` Մարո Սիմոնյան: Խմբի անդամները Եղեգնաձորի տարբեր դպրոցներից են, կան նաև գյուղերից երեխաներ: Երգչախմբի երգացանկում տեղ են գտել հայ և այլ ազգերի ստեղծագործություններ: Կարևոր տեղ են գրավում Կոմիտասի մշակումները:
«Արմենիան ղողանջներ» երգչախումբը մասնակցել է հանրապետական փառատոների և արժանացել մրցանակների, մասնակցել է վրացական փառատոնի և արժանացել Գրան Պրի մրցանակի:
Խոստանում ենք հաճելի և ուրախ միջոցառում։ Երգացանկում կհնչեն ուրախ տոնական երգեր։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք Ձեզ։
