Ռոբոտների շքերթ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
Ս․թ․ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։00-15։30, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության նախաձեռնությամբ, կկայանա ռոբոտների ցուցադրություն։
Ցուցադրության ընթացքում կներկայացվեն ռոբոտներ, որոնք արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը: Բոլոր այցելուները հնարավորություն կունենան ներկա գտնվել բացառիկ ցուցահանդեսին, անձամբ ծանոթանալ ամենահայտնի ռոբոտներից մի քանիսին, շփվել նրանց հետ, լուսանկարվել:
Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, մուրացկան ռոբոտ և այլն։
Ցուցահանդեսին կմասնակցեն նաև ԱրմՋիՍի ընկերությունն իր թռչող սարքերով, իսկ «CET» կազմակերպությունը («LEGO® Education» պաշտոնական մատակարար Հայաստանում) կիրականացնի լեգո ռոբոտների կառուցման սեմինար։
