Ամանորյա ճամփորդություն
Բեմականացման հեղինակ և ռեժիսոր` Արսեն Գրիգորյան
Բեմ. Նկարիչ` Աշոտ Համբարձումյան
Եր. ձևավորում` Արտավազդ Եղոյան
Թատրոնի գեղ.ղեկ. Ալբերտ Մկրտչյան
Ամանորյա ճամփորդություն
Համառոտ բովանդկություն
Անտառում ամանորյա նախատոնական տրամադրություն է տիրում: Քույր և եղբայր՝ Դիկոնն ու Ֆենին պատրաստվում են դիմավորել նոր տարին: Ֆենին տոնական սեղանը պատրաստելու համար գնում է անտառ սունկ հավաքելու: Մութը վրա է հասնում, իսկ Ֆենին չկա ու չկա:
Նրան իր մոտ է պահում անտառի արքան և թույլ չի տալիս վերադառնալու տուն: Դիկոնը,որի միակ հարազատը Ֆենին էր, անհանգստացած մեկնում է նրան փնտրելու: Դիկոնին օգնելու համար նրան են միանում անտառի բնակիչներ՝ Բրուին անունով արջը, և Ջակոն կապիկը: Ճանապարհին հավատարիմ ընկերները հանդիպում են բարի փերիին, որն էլ նրանց հայտնում է Ֆենիի տեղը:
Արքան Ֆենիին վերադարձնելու համար Դիկոնից պահանջում է երեք զարմանալի առարկաներ: Այդ խորհրդանշական իրերը գտնելու համար Դիկոնը, Բրուինն ու Ջակոն հայտնվում են Չինաստանում,Իսպանիայում այնուհետև՝ Հյուսիսային բևեռում: Անհրաժեշտ առարկաները գտնելուց հետո ընկերները ուրախ վերադառնում են անտառի արքայի մոտ: Արքան ստանալով պահանջած իրերը չի դրժում իր խոստումը և բաց է թողնում Ֆենիին: Նրանք բոլորը միասին վերադառնում են տուն և ուրախ ու երջանիկ նշում Նոր տարին:
Եվ այս ամենին իհարկե մասնակցում են մեր սիրելի `Ձմեռ պապին և Ձյունանուիշիկը:
