Գրքահավաք Քարվաճառի երեխաների համար
Սիրելի ընկերներ, խնդրում եմ ուշադրություն։
Սկսում ենք գրքահավաք՝ քարվաճառցի դպրոցականների համար․ ոչ թե գրադարանների, այլ հենց դպրոցականների։ Գրքահավաքին մասնակցել ցանկացողներին մի մեծ խնդրանք․ ՉԲԵՐԵԼ ԱՅՆ ԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՁԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ ԵՎ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴՐԱՆՑԻՑ ԱԶԱՏՎԵԼ, ԱՅԼ ԲԵՐԵԼ ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԿՀԵՏԱՔՐՔՐԵՆ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԴՊՐՈՑԱԿԱՆ ՔՈՒՅՐԻԿ֊ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿՀԵՏԱՔՐՔՐԵԻՆ ՁԵԶ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ։
Գրքերը Քարվաճառ հասցնելը մեզ համար իսկապես դժվար է․ պիտի բերենք միայն նպատակային գրքեր։
Սիրելի ընկերներ, եկեք միասին գրքի տոն նվիրենք քարվաճառցի երեխաներին։
Գիրք նվիրել ցանկացողները թող կապվեն Satine Kalantaryanի հետ․ գրքերը Երեւանում իր մոտ են հավաքվելու մինչեւ Քարվաճառ բերելը։
Ամեն լավ գիրքը մի լույսի շող է․ լույսի ձեր շողերն ուղղեք դեպի ազատագրված Քարվաճառ․ դրանք մեզ անհրաժեշտ են։
