Other
31-ի գիշերը LOFT-ում party չի, բայց…
Բայց բաց ենք: :D Նրանց համար, ովքեր հավես չունեն տանը մնալ տարվա ամենաուրախ գիշերն ու ուզում են այս տոնը կիսել ամենաուրախ թիմի հետ, ովքեր ուզում են հավաքել բոլոր ընկերներին իրենց տանը, բայց չեն ուզում խանգարել քնած տատիկին, ովքեր ուզում են իրենց երազանքը պահել հենց Մոսկովյան 3-ում:
Սպասում ենք ձեզ դեկտեմբերի 31-ին՝ 00:00-ին կամ 01:49-ին, 02:35-ին կամ 05:23, մի խոսքով՝ երբ ուզեք. մենք LOFT-ում ենք լինելու:
Ովքեր նվագել գիտեն, կնվագեն, ովքեր պարել, կպարեն, իսկ ովքեր ուտել, կուտեն: Ի դեպ, կարող եք գալ՝ խոզի բդերով, բաստուրմայով և այլ ամանորյա ուտեստներով:
Ուշադրություն. երեկոյի էքսկլյուզիվ աջակիցն է էքսկլյուզիվ Կարաս գինու գործարանը: Դե դուք գցեք-բռնեք, թե ինչ կերպ կարելի է սկսել նոր տարին...
