Տոնական արկած և հանդիպում Ձմեռ պապի հետ
Ունե՞ք թաքուն մի երազանք ու պատրա՞ստ եք կիսել այն հրաշագործ պապի հետ: Ամանորին ընդառաջ` ՏաՏան իրականացնում է հատուկ տոնական միջոցառում, որը երեխաներին ու նրանց ծնողներին առավելագույն կմոտեցնի տոնական հրաշքին:
Դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-13:00, հրավիրում ենք մասնակցելու տոնական հատուկ արկածի, որը մի քանի գործողություններից հետո կավարտվի Ձմեռ պապի հետ իրական հանդիպմամբ հատուկ սենյակում:
Մեր արկածի բոլոր մասնակիցներին հետևյալն ենք առաջարկելու.
- ակտիվ կենդանի երաժշտություն, որ կապահովի բարձր տրամադրություն,
- սիրուն-սիրուն բազմազան խաղալիքներ, որ կստեղծենք տեղում` զարդարելու համար մեր տունն ու տոնածառը,
- տոնական ընտանեկան լուսանկար մեր հատուկ տաղավարում, որը կօգնի հիշել այս գեղեցիկ օրը,
- և իհարկե տարվա գլխավոր հանդիպումը Ձմեռ պապի հետ, ով պատրաստ է պատասխանել մեր հարցերին:
Միջոցառումը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար:
Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար մուտքն արժե 2000դրամ, մինչև 1 տարեկանների համար` անվճար:
