Concert
Բարեգործական համերգ` տոներին ընդառաջ
Տոնական տրամադրությունը երբեք զատ ու մեկուսի լինել չի կարող, խորհրդանշական այս ժամանակահատվածում եկեք փոքր տոն ստեղծենք նաև Մրգաշեն գյուղի մի ընտանիքի համար, ովքեր կորցրել են ընտանիքի հայրիկին, բնակվում են շատ վատ և գյուղատնտեսական նպատակով նախատեսված կառույցում: Հրավիրում ենք այս կապակցությամբ բոլորին միանալու այս նախաձեռնությանը, որին իրենց ներդրումն են ունենալու Nemra խմբի անդամները: Կատարելու են իրենց նվագացանկի հանրահայտ գործերը:
Մուտքն անվճար է և նվիրատվությունը` ըստ ցանկության:
