Concert
Շնորհավոր Ամանոր | Happy New Year
Նարեկացի Արվեստի Միության սիրելի բարեկամներ, դեկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, հրավիրում ենք բոլորին մասնակցելու «Շնորհավոր Ամանոր» տարեմուտի տոնական համերգին:
Ամփոփելով անցնող տարին, Նարեկացի Արվեստի Միությունն իր տոնական համերգը նվիրում է իր բարեկամներին, գործընկերներին ու համախոհներին և շնորհակալություն հայտնում գեղեցիկ միջոցառումներով և հետաքրքիր իրադարձություններով հագեցած տարվա համար:
Բոլորիս տոնական տրամադրություն կնվիրեն «Նարեկ» երգչախումբը և Նարեկացի Համույթը: Նաև իր անդրանիկ ելույթով հանդես կգա մինչև 15 տարեկան պատանի երաժիշտներից կազմված, նորաստեղծ «Նովա» ժողովրդական գործիքների համույթը:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է: