Անկոչ հյուրը...
Դերերում`
Հայկ Պետրոսյան,
Անի Նիկոյան
Ռեժիսոր`
Արման Նավասարդյան
Կատակերգական մելոդրամա
Ըստ Ս. Բարտոխովայի
Տղամարդը և կինը հանդիպում են բավականին անսովոր պայմաններում, երբ տղամարդը պաշգամբով փախչում է սիրուհու՝ ժամանակից շուտ վերադարձած ամուսնուց: Հայտնվելով հարևանի տանը, սկսում է անմիջապես սիրահետել ‹‹տանտիրուհու›› հետ, չիմանալով, որ դա իր սեփական կինն է, որը հայտնվել է այդտեղ՝ ընկերուհու բացակայության ժամանակ տանը հետևելու համար: Քանի որ կինը կոսմետիկ դիմակով է, նա չի ճանաչում իր կնոջն ու կրկին սիրահարվում է նրան: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ կինը մաքրում է դեմքից կոսմետիկ դիմակը և հաճոյախոսությունները փոխվում են մեղադրանքների…
Իրավիճակը թեև կատակերգական է, բայց շոշափում է լուրջ և մշտապես արդի խնդիրներ. Ինչու՞ են մեռնում զգացմունքները, ինչպե՞ս է պատահում, որ կենցաղը սպանում է հարաբերությունները և ինչու՞ ռոմանտիկան երկար չի ապրում…
Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 3000 դրամ: