Խաղի ժամ. Այլ Կերպ
Մարտի 10-ին ԷՕՆը բոլորին հրավիրում է խաղալու ամենահայրենասիրական խաղը: Ժամը 20:00-ից ԷՕՆցիներով խաղալու ենք «Այլ Կերպ», ինչպես միշտ հիանալի ժամանակ ենք անցկացնելու, ձեռք ենք բերելու նոր ընկերներ:
Խաղը բաղկացած է 301 քարտից, որոնց վրա գրված են հայերեն բառեր (ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ ու բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ և տեղանուններ):
Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվում է ավազե ժամացույցը: Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել: Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:
Հակառակորդ թիմից որևէ մեկը կարող է հետևել, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում (օրինակ՝ բառարմատն օգտագործելիս կամ թարգմանությունը նշելիս) թիմը կորցնում է մեկ միավոր:
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, մրգեր):
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: