«Մի շնչով»՝ դեպի Loft
Հունվարի 22-ին՝ 19:00-ին, Loft Game club-ի շրջանակներում տեղի կունենա Aylkerp-ի հեղինակների կողմից ստեղված արդեն երկրորդ խաղի՝ «Մի շնչով»-ի մրցաշարը:
Այս դեպքում պահանջվում են ընդհանուր զարգացածություն, Հայաստանի ու հայկականի իմացություն, հումոր, հնարամտություն, սուր միտք, արագություն...
Մուտքավճար՝ 1300 դրամ:
Ինչպե՞ս են խաղում «Մի շնչով»
Հարցը կարդալուց անմիջապես հետո պետք է շրջել ավազե ժամացույցը. այդ պահից սկսած՝ մասնակիցն ունի ընդամենը 7 վայրկյան՝ հարցին պատասխանելու համար: Եթե հասցնում է թվարկել երեք պատասխան, ապա մեկ քայլ առաջ է շարժվում խաղատախտակի վանդակներով:
Եթե մասնակիցը չի հասցնում 7 վայրկյանում թվարկել 3 պատասխան, խաղի հերթն անմիջապես անցնում է հաջորդ մասնակցին և այդպես շարունակ, քանի դեռ մասնակիցներից մեկը մի շնչով չի տվել երեք պատասխան 7 վայրկյանում:
