Դասական վոկալի երեկո | Classical Vocal Concert
Հունվարի 22-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու դասական վոկալի երեկոյի:
Մշտապես աջակցելով առաջին քայլերն անող արվեստագետներին՝ Նարեկացի Արվեստի Միությունը, արդեն երկրորդ անգամ, իր հարկի տակ ջերմորեն հյուրընկալում է երիտասարդ վոկալիստներին՝ Գայանե Բադալյանի ղեկավարությամբ:
Երեկոն իրենց կատարումներով կծաղկեցնեն դասական վոկալի նույն դպրոցը ներկայացնող՝ արդեն կայացած և մեծ բեմերում ելույթ ունեցող երգիչները:
Համերգի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և ռուսական դասական ստեղծագործություններ:
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On January 22nd at 7:00pm, Naregatsi Art Institute will host a classical vocal concert.
Consistently supporting the artists on the start of their career, Naregatsi Art Institute for the second time will warmly host the group of young vocalists, led by Gayane Badalyan.
The concert will feature singers, presenting the same school of classic vocal, who have performed on grand stages.
During the concert they will perform Western European and Russian classical works.
Admission is free
