Other
«Ֆիզիկան ու մենք» դասընթաց դպրոցականների համար
Փետրվարի 3-ից 5-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի կունենա «Ֆիզիկան ու Մենք» գիտական դասընթացը, որը նախատեսված է 9-12-րդ դասարանի աշակերտների համար: Դպրոցի հիմնական նպատակն է ծանոթացնել ավագ դպրոցի աշակերտներին ֆիզիկայի հիմնարար սկզբունքների և վերջին նվաճումների հետ: Կներկայացվի նաև ֆիզիկայի դերը և կիրառությունները այլ մասնագիտություններում:
Գրանցման վերջնաժամկետը հունվարի 30-ն է, իսկ ընտրված մասնակիցները մասնակցության հաստատման մասին տեղեկացում կստանան փետրվարի 1-ին:
Գիտական դպրոցը կազմակերպվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից, OSA (The Optical Society) և SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի հետ համատեղ:
