«Անավարտ թռիչք». Բացառիկ ցուցադրություն LOFT-ում
Sharm Holdingը և The LOFTը համատեղ ներկայացնում են Անավարտ թռիչք / Прерванный полёт գեղարվեստական ֆիլմի բացառիկ ցուցադրություն:
Նշենք, որ ֆիլմն այլևս չի ցուցադրվում կինոթատրոններում, դուք ևս մեկ հնարավորություն ունեք դիտել այն հունվարի 30-ին՝ ժամը 19:00-ին Լոֆթում (Մոսկովյան 3):
Այդ օրը LOFT-ը հյուրընկալելու է նաև ֆիլմի ռեժիսորին (Ելենա Արշակյան), սցենարի հեղինակին (Անահիտ Մխիթարյան) և գլխավոր դերակատարներին (Տաթև Հովակիմյան, Տիգրան Մակարյան), ում կարող եք ուղղել ֆիլմի հետ առնչվող բոլոր հետաքրքրող հարցերը:
«Անավարտ թռիչք» ֆիլմը նվիրվում է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթն իրականացնող A-320 ինքնաթիռի ողբերգական վթարի զոհերի հիշատակին: Ֆիլմը հիմքում իրական պատմություն է: Դրամատիկ այդ օրը հանգամանքների բերումով ընդհատվեց հերոսների սիրո պատմությունը` ինչպես և օդանավում գտնվող 113 մարդկանց կյանքը:
«Անավարտ թռիչքը» ռոմանտիկ սիրո մի պատմություն է, որի պարզությունն ու անկեղծությունը կյանքի անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու հույս են ներշնչում: Այս հուզիչ ֆիլմն անտարբեր չի թողնի ոչ մեկին:
Մուտքավճարը՝ 2000 դրամ:
Տեղերը սահմանափակ և պարտադիր գրանցումով:
