Clubs & pubs
Աղի բլիթ, թեժ սեր և իսպանական գինու համտեսի ռոմանտիկ երեկո
Գինու բոլոր սիրահարներին և, ընդհանրապես, սիրահարներին, սիրահարվածներին ու սիրաշատներին հրավիրում ենք միասին տոնելու ամենասիրուն տոներից մեկը` Սուրբ Սարգսի օրը` Պլատոյում: Օրը կդառնա պատմական, քանի որ առաջին անգամ կհանդիպեն Սուրբ Սարգիսն ու Պլատո-ն :)
Մենք հյուրասիրելու ենք շաաատ աղի բլիթներ և իսպանական կարմիր չոր գինի, կամ` ընդհակառակը :) Գինու հետ կմատուցվեն նաև գինու պանրային խորտիկներ:
Երեկոյին բոլոր այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու գինու անվճար համտեսին և վայելելու ՊԼԱՏՈ-ի գողտրիկ միջավայրը` հաճելի երաժշտության ներքո:
