Discussion: "The Work of Art in the Age of Mechanical Reproduction"
2Օրդ դարի սկզբներին, ապրանքների զանգվածային արտադրության ու մարդկանց զանգվածային շարժումների համաժամանակյա զարգացման շրջանում, գերմանացի փիլիսոփա եւ մշակութային քննադատ Վալթըր Բենիամինը առաջ քաշեց մի տեսություն, ըստ որի արվեստի վերափոխումները տնտեսության կառուցվածքի փոփոխությունների հետեւանք էին: Այսօր այդ տեսությունը քչերին կզարմացնի, սակայն “Արվեստը մեխանիկական վերարտադրության դարաշրջանում” վերնագրով նրա ակնարկը այսօր էլ ուղենիշ հանդիսացող գործ է: Մենք ապրում ենք Բենյամինի ապրած տարիներից շատ տարբեր ժամանակներում, սակայն նրա բարձրացրած հարցերը նունյքան էական են այսօր:
Ինչպե՞ս է կապիտալիզմը ազդել արվեստի ընկալման մեր կարողության եւ լրատվամիջոցների վրա: Ինչպե՞ս է տեխնոլոգիայի մատչելիության մշտական առկայությունը ազդել արդի արվեստը ընկալելու մեր կարողության վրա: Ի՞նչ հետեւանքներ են սպասվում Հայաստանի նման մի երկրում, ուր տեխնոլոգիայի դրական ազդեցությունները գերակայում են: Դրանք տնտեսական հնարրավորությունների նոր դուռ են բացում. միաժամանակ բերելով փոփոխության հույս: Բայց արդյո՞ք դա մշակութային ծանր գին է պահանջում:
“ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ” կոչվող մեր առաջին հավաքում, որը տեղի կունենա Երեւանի սրճարաններից մեկում, խոսելու ենք 2Օրդ դարի այս փիլիսոփայի հետաքրքիր թեմաների մասին:
Դուք կարող եք ներբեռնել այս փիլիսոփայի ակնարկը հետեւյալ կայքէջից.
http://web.mit.edu/allanmc/www/benjamin.pdf
Մասնակցեք մեր հավաքին, նույնիսկ եթե նախապես չեք ծանոթացել ակնարկի բովանդակությանը: Այս միջոցառումը կանցկացվի հիմնականում անգլերենով, սակայն մենք կփորձենք որոշ կարեւոր հատվածներ նախապես թարգմանել հայերեի, բոլորի մասնակցութունն ապահովելու համար:
