Դիզայնի պատմություն
Կոջոյան դիզայն դպրոց-ստուդիան ԷՕՆ-ի հետ համատեղ սկսում է դասախոսությունների շարք դիզայնի պատմության, անցած ճանապարհի, զարգացումների, միտումների վերաբերյալ:
Հունվարի 30 -ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 16.00 -ին, Էօնը Կոջոյան դիզայն դպրոց - ստուդիայի հետ համատեղ անցկացնում է դասախոսությունների շարք «դիզայնի պատմություն. Հին Եգիպտոսից մինչ մեր օրերը» թեմայով (ներածություն և 5 դասախոսություն):
Հաղթահարելով ժամանակի ու տարածության արգելքները՝ դուք կծանոթանաք դիզայնի անցած ճանապարհին: Կհետևեք դիզայնի՝ տարբեր գործոնների ազդեցությամբ կրած տարատեսակ փոփոխություններին ու զարգացումներին, ոճային անցումներին ու միտումներին: Մի խոսքով, հարուստ տեսաշարի, աշխույժ հարցուպատասխանի և հաճելի թեյախմության ուղեկցությամբ կանցնեք դիզայնի էվոլյուցիոն ողջ ուղին՝ նախնադարից մինչև 21 -րդ դար:
Ժամանակի մեքենայի մեքենավարն է Կոջոյան Դիզայն Դպրոցի, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների դասախոս Մարինե Հակոբյանը:
Առաջին հանդիպումը լինելու է ընդհանուր ներածական և համատեղելու է հաջորդ հինգ դասախոսությունների ընթացքում քննարկվելիք ամփոփ տեղեկատվությունը:
Առաջին հանդիպման մուտքը՝ 1000 դր
Դասախոսությունների մուտքը՝ 2000 դր
Հինգ դասախոսության համար միանվագ վճարելու դեպքում գործում է 20% զեղչ՝ 8000 դր 10.000 դր-ի փոխարեն:
