Գովազդի հնարավորությունները Google-ում և Yandex-ում
Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները՝ մենք կրկնում ենք «Գովազդի հնարավորությունները Google-ում և Yandex-ում» խորագրով թրեյնինգը նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մասնակցել նախորդ անգամ:
Այսպես, փետրվարի 6-ին՝ 12:00-ին, սպասում ենք ձեզ Լոֆթի թրեյինգների սրահում:
Ի՞նչ ենք քննարկելու.
-Ինչու՞ են Сoca Cola, Audi, Mercedes և այլ առաջատար ընկերությունները մեծացնում համատեքստային գովազդի ծավալը նույնիսկ ճգնաժամի ժամանակ;
-Ինչու՞ են ստարտափները սկսում հենց համատեքստային գովազդից;
-Ինչպե՞ս 0-ից սկսել համատեքստային գովազդային արշավ
Ու՞մ համար է թրեյնինգը.
-Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մարքեթինգով և ցանկանում են ունենալ կատարյալ գիտելիքներ հաջողակ գովազդային արշավներ վարելու համար
Թրեյնինգի լեզուն.
-Նյութը կմատուցվի ռուսերենով
-Քննարկումները և բոլոր հարցերը կարող են լինել հայերենով
Թրեյնինգը կվարեն.
Ավետիսյան Արևիկը - Սիթիմոբիլ ընկերության համատեքստային գովազդի մասնագետ: Նախկինում՝ համատեքստային գովազդի մասնագետ Mediacom Москва միջազգային մեդիա գործակալությունում:
Թադևոսյան Լուիզան- Սիթիմոբիլ ընկերության կրտսեր մասնագետ: Նախկինում՝ գնացուցակի վերլուծաբան Маркет.РФ օնլայն հիպերմարկետում:
Դանիելյան Աննան- Սիթիմոբիլ ընկերության համացանցային գովազդի պատասխանատու: Նախկինում՝ Advance Digital միջազգային գործակալությունում առաջատար media-plenner:
Սեմինարն այս անգամ կլինի առանց գործնական մասի:
Մուտքավճար` 2500 դրամ:
Սեմինարի ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:
Օգտագործեք համատեքստային գովազդի բացառիկ հնարավորությունները և դարձեք Հայաստանում առաջիններից մեկը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: