Չարի Ծաղիկներ
Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան
Ըստ Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» բանաստեղծությունների ժողովածուի
Բեմադրության հիմքում մարդու ինքնաճանաչման հավերժական խնդիրն է, որը տրվում է ֆրանսիացի մեծ պոետի կերպարի միջոցով: Մարդու կերպարանափոխության մշտական ձգտումը, տղամարդու և կնոջ բարդ հարաբերությունները, մահվան միջոցով նոր` անճանաչելի աշխարհ տեղափոխվելու գաղտնի հմայքը, կենդանական աշխարհի և մարդու բազմաբնույթ փոխհարաբերությունները-գաղափարներ են, որոնց շուրջ խորհում է պոետը:Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» հռչակավոր ժողովածուից այստեղ առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայր» բանաստեղծությունները: Յուրաքանչուրն ապրում է իր կյանքով, սակայն յուրաքանչյուրի կյանքում իր մասնակցությունն է բերում պոետը, փորձելով շտկել այն: Իսկ արդյունքում պարզվում է, որ մարդը հայտնվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում...
Տոմսի արժեքն է 1000, 2000 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Սև, դառը շոկոլադ
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման:
Անմարդկային կատակերգություն
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 3000-7000դր.: