Քեռի Վանյա
Բեմադրություն՝
Հրաչյա Գասպարյան
Դերերում՝
Վարշամ Գեւորգյան,
Նարինե Գրիգորյան,
Ալլա Սահակյան,
Գագիկ Մադոյան,
Սերգեյ Թովմասյան,
Արմինե Անդրեասյան,
Ալեքսանդր Գասպարյան,
Արմինե Պողոսյան
Չեխովի այս ստեղծագործության մեջ, ի հակադրություն համաշխարհային դրամայում ձևավորված կառուցվածքային սկզբունքների, տեղի է ունեցել գործող անձանց համակարգի ապակենտրոնացում. այստեղ բոլոր գործող անձերը գտնվում են անբավարարվածության, կյանքի հանդեպ հիասթափվածության ու զգացմունքների խտացումների մեջ` ձևավորելով իրականությունից հիասթափված մարդկանց խումբ, որը ձգտում ու երազում է ապրել պայծառացման պահ, գտնել այն միակ ու երջանիկ ակնթարթը, որը կարող է դուրս բերել տաղտուկի ու հեղձուկի խոր ներկայությունից… Այստեղ ունայնության և ձանձրույթի ծնունդ հանդիսացող հիասթափության մեծագույն ողբերգությունն ապրողը Վոյնիցկին է, ում կենսագրությունը բացահայտվում է բուն գործողությունների ընթացքում` պատկերելով անկեղծության ու նվիրվածության այն սահմանը, որից անդին արդեն հիասթափությունն է: Ապրել ուրիշների համար, ամբողջ կյանքը նվիրաբերել Սերեբրյակովին` թաղելով իր մեջ գլուխ բարձրացրած ձգտումները, թռիչքը։
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)