Հեքիաթներ ճամպրուկից. «Բարեկենդանը»
Օլօլօ շարժական տիկնիկային թատրոնը ՏաՏայի հետ համագործակցությամբ ներկայացնում է նոր նախագիծ՝ «Հեքիաթներ ճամպրուկից»: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Բարեկենդանի տոնին ընդառաջ այս անգամ կներկայացնենք Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, միասին կծանոթանանք Բարեկենդանի տոնին, կերգենք տոնական երգեր: Նախագիծը ինտերակտիվ է՝ երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ, կպարեն:
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 3-10 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր սրահը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է` 096 86 8282 հեռախոսահամարով կամ մեր էջին ուղարկված հաղորդագրությամբ` (PM) www.facebook.com/tata.armenia: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: