«Բաց խաղ» ցուցահանդես
Բոլոր նրանք, ովքեր սիրում են խաղալ համակարգչային ու բջջային խաղեր և հետաքրքված են, թե իրենց հայրենակիցները ինչպիսի խաղեր են կարողանում նախագծել, հոկտեմբերի 26-ին հնարավորություն ունեն տեսնել, ուսումնասիրել և խաղալ "made in Armenia" խաղերը:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ից 17:00-ը տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության մասնակից խաղերի ցուցահանդես:
Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում մասակիցները կներկայացնեն ժյուրիին և այցելուներին իրենց նախագծերի վերջնական տարբերակը: Այցելուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց ցանկացած նախագծի օգտին, որի արդյունքում կորոշվի «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթողը:
Ցուցադրությունը նաև լավ հնարավորություն է համակարգչային ոլորտում աշխատող ընկերությունների համար ավելացնել իրենց շարքերում երիտասարդ, նոր մտահղացումներով լի աշխատակիցների:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
«Թռիչք կկվի բնի վրայով»
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Դրամա 2 մասից Տոմսերի գինը՝1000-3000դր: