«Ճանաչի՛ր մարմինդ» քննարկում
Սիրելի՛ ՀԱԲ ընկերներ, կարևորելով կնոջ սեռական առողջության մասին իրազեկվածությունը՝ ՀԱԲ-ը կազմակերպում է քննարկում-դասախոսություն միջազգային V-Day շարժման շրջանակներում:
Եվ այսպես, զրուցելու ենք «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ-կանադական բժշկական կլինիկայի բժիշկ, մանկավարժ գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանի հետ կնոջ սեռական առողջությանը վերաբերող մի քանի թեմաներից, ինչպիսիք են կրծքագեղձերի խնամք, ներքին սեռական օրգանների կառուցվածք և հիգիենա, առաջին սեռական հարաբերություն, սեռավարակներ, և այլն: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ժամանակ կտրամադրվի հարցեր ուղղելու դասընթացավարին:
Հանդիպում ենք փետրվարի 8-ին, ժամը՝ 18:30ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի փոքր դահլիճում:
Հանդիպումը նախատեսված է 18 տարեկան և բարձր աղջիների և կանանց համար:
Հանդիպման մասնակիցները դասընթացից հետո մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենան «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ-կանադական բժշկական կլինիկայում հետազոտվելու ծառայություններից օգտվելիս ստանալ 20-30% զեղչ:
Տեղերը խիստ սահմանափակ են:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել մեզ: