Ինչու է Հայաստանը հրաշալի երկիր ստարտափի համար
Ի՞նչ՝ Ստարտափ
Ո՞րտեղ՝ Հայաստանում
Ե՞րբ՝ այսօր
Այս ուրբաթ մեր հյուր Արտաշես Վարդանյանը (Microsoft Innovation Center) կխոսի այն մասին, թե ինչու է ճիշտ ժամանակը, որպեսզի հայ երիտասարդները ստարտափներ նաղաձեռնեն:
Ստարտափ կառուցելը անգնահատելի փորձառության հնարավորություն է ընձեռում. նույնիսկ, եթե այն չի հաջողվում, ոչ մի սարսափելի բան չկա: Բազմաթիվ ստարտափներ ստեղծվել են Հայստանում, մեծ ճանաչման արժանացել և գրավել են միջազգային շուկան: Այսօր ոչինչ չի խանգարում երիտասարդությանը ստեղծել նոր աշխարհահռչակ ստարտափներ հենց Հայաստանում: Ճիշտ գիտելիք, խանդավառություն, կենտրոնացում և վստահություն ՝ ահա այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:
Արտաշես Վարդանյան
Արտաշեսը ներկայացնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Նա խանդավառ ստարտափեր է, տեխնոլոգիական ապրանքների սիրահար, ֆինանսների և կառավարման փորձագետ: Արտաշեսը հաճույքով է մասնակցում հայաստանյան ստարտափների էկոհամակարգի կառուցմանը: Մեծ ընկերության փոքր մասնիկ լինելը և ստարտափերներին ճանաչելն իսկական առավելություն է: Արտաշեսը մշտապես սովորում է ինքնազարգացման համար և կիսվում իր փորձով ու գիտելիքներով մյուսների հետ: Նա աշխատել է 20 ստարտափերների հետ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և օգնել նրանցից վեցին աշխատել մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Եթե չես իրագործում երազանքդ, մեկ ուրիշը վարձում է քեզ՝ իր երազանքն իրագործելու:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Գայանե
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Հարսանիք թիկունքում
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: