Other
Valentine's day at Akanat with Rouben Ishkhanyan
Սերն ունի իր կանոնները, իր թաքնված կանոնները, որոնց մասին քչերը գիտեն: Մենք շատ հաճախ ենք կործանում հարաբերությունները, այն պարագային, երբ պետք է այն ստեղծենք ամուր հիմքերի վրա: «Բանտ հանուն Ազատության» գրքի հեղինակը Սուրբ Վալենտինի օրը ձեզ հրավիրում է «Ականաթ» ակումբ, որտեղ կպատմի սիրո իր ընկալման մասին, կկիսվի իր կենսափորձով, կընթերցի բանաստեղծություններ և հատվածներ գրքից: «Բանտ հանուն ազատության» վեպը նվիրված է բոլոր նրանց, ովքեր գիտեն սիրել և լինել լավ ընկերներ: Դե ի՞նչ է պետք հաճելի մթնոլորտ ստեղծելու համար. գինի, պանիր, բարձրաճաշակ երաժշտություն, և ռոմանտիկ երեկոն ապահովված է:
Մուտքը` միայն ժպիտով: Այդ օրը Գիրքը կվաճառվի զեղչված գնով, իսկ գինին հյուրերին կմատուցվի իրական արժեքից անհամեմատ էժան:
