Տիգրան Խզմալյան. «Հայոց թագուհիներ»
Փետրվարի 19-ին՝ 19:00-ին LOFT-ում տեղի կունենա Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» պատմավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որի ավարտին հնարավորություն կլինի քննարկել այն հենց ֆիլմի հեղինակի հետ:
«Հայոց թագուհիներ» ֆիլմը նվիրված է կնոջ դերին պատմության մեջ եւ միաժամանակ դա պատմություն է կնոջ մասին: Հայ հին դիցուհիներից եւ թագուհիներից մինչեւ ազգային հերոսուհիներ եւ մերօրյա պայքարը կանանց արժանապատվության ու իրավունքների համար՝ այսպիսին է այս 96-րոպեանոց ֆիլմի ընդգրկումը: Հայ կնոջ կերպարն ուսումնասիրվում է պատմության, գրականության, երաժշտության, կինոյի մեջ, մայրիշխանության ժամանակներից մինչեւ այսօր: Ֆիլմն ունի ենթավերնագիր՝ «Դիցուհուց մինչեւ ստրկուհի», դա հայ կնոջ դիպուկ բնորոշումն է, որը տվել է ֆիլմի հերոսուհիներց մեկը:
Ֆիլմը նկարահանվել էր 2014 թ., եւ ցուցադրվել է երկու ամիս շարունակ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ մեկ անգամ Երեւանում: Սցենարի հեղինակն ու բեմադրողն է Տիգրան Խզմալյանը:
Մուտքավճար՝ 1000 դրամ
