Արքետիպային վերլուծություն թրենինգ (1-ին փուլ)
Թրենինգը վարում է Լիլիթ Սիմոնյանը
Հարգելի ուսաողներ և գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք Արքետիպային վերլուծություն թրենինգային ցիկլի առաջին փուլի մեկնարկի մասին:
1-ին փուլի կառուցվածքը՝
Անգիտակցականի բովանդակություն. Բնազդը և հոգևոր բովանդակությունը
«Արքետիպ» հասկացությունը, դրա առաջացման պատմությունը, արխետիպային պատկերացումներ: Արքետիպային վերլուծության հիմնական կիրառությունը: Արքետիպերի տեսակները: Մեծ մոր արքետիպը: Տիեզերական ծառ: Տեր, Իմաստուն ծերունի և Աչք: Կենդանի, Աստվածային մանուկ, երկվորյակներ, տրիքստեր, դրախտային այգի կամ Ոսկեդար, շրջան և քառակուսի, լաբիրինթոս, երրորդություն և քառորդություն,նոր ծնունդ:
Quest: Նշան և խորհրդանշան, երկրորդային նշան կամ «գողացված բառ»
Իմաստային կամ բովանդակային փնջեր և դրանց հետ տարվող աշխատանքը: Տեղը և ժամանակը արքետիպային դաշտում:
Երազների տեսակները և դրանց վերլուծության նպատակը
Առասպելական պատկերացումների նույնությունը երազների հետ:
Գործնական աշխատանք երազների հետ:
Ցանկացողները կարող են միանալ խմբում դեռևս կան ազատ տեղեր:
Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Տևողությունը՝ 48 ժամ (3 ամիս)
Թրենինգի արժեքը՝ ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000 դրամ
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 54000 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 66000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 72000 դրամ
Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար դիմել մեզ՝ Աբովյան 52/ա, 012 սենյակ:
