Other
China Town | Մի կտոր Չինաստան
Երկուշաբթին մենք սկսեցինք լուսնային /նույն ինքը չինական/ ամանորը նշելով, որի տոնախմբություններն ավանդապես ավարտվում են շաբաթ օրը։ Ու քանի որ պարզվում է՝ բոլոր Տաթեւներն օժտված են խոհարարական տաղանդով, այս շաբաթ մեկի տեղը 2 Տաթև(ն)եր պատրաստելու են չինական համեղ ուտեստ, որի առաջին բաժինն ինչպես միշտ մենք հյուրասիրում ենք: Ուտեստի հետ առաջարկում ենք խմել հատուկ պատրաստած կոճապղպեղային շոթը, որը ոչ միայն համեղ է, այլեւ՝ չափազանց օգտակար հատկապես ձմռանը։
