Other
Իմ առաջին քայլերն աշխատաշուկայում
«Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային
կենտրոնը կազմակերպում է ‹‹Իմ առաջին քայլերն աշխատաշուկայում›› թեմայով տեղեկատվական
հանդիպում, որն ուղղված է երիտասարդների մասնագիտական ինքնորոշմանը:
- Քննարկվող թեմաներ՝
• Ինչպե՞ս եմ ես պատկերացնում իմ կարիերայի ուղին
• Որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել աշխատանք
• Որո՞նք են այն քայլերը, որոնք կարող եմ իրականացնել աշխատաշուկա մտնելու համար
- Օր՝ Փետրվարի 16-ին, ժամը 17:30-20:30-ին:
- Մասնակիցներ՝ երիտասարդներ, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան:
- Մասնակցության բնույթ՝ հանդիպումը անվճար է, անհրաժեշտ է գրանցվել կամ զանգահարել մեզ մինչև փետրվարի 15-ը ներառյալ:
- Վայր՝ «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29:
