Other
Կովկասի լեռներում. արշավի պրեզենտացիա
Ինչպես գիտեք, #LOFT-ը կողմ է առողջ ապրելակերպին և միշտ հանդես է գալիս տարբեր միջոցառումներով՝ խրախուսելով յոգան, առողջ սննդակարգը, արշավները… Հաճախ նաև հանդիսանում է ազատ հարթակ՝ թեմատիկ ծրագրեր ներկայացնելու համար: Փետրվարի 16-ին` 19:00-ին, հենց այդպիսի իրադաձություն է սպասվում մեզ մոտ:
AMAS ակումբը Հունիսի 3-ին ուղևորվելու է դեպի Կովկաս: Եվ քանի որ սա սովորական արշավ չէ, ավելի խորը ներկայացման կարիք ունի: Հանդիպման ընթացքում ներկայացվելու է 9-օրյա ծրագիրը՝ մշակված ամենայն մանրամասնությամբ:
Այս ճամփորդությունը, վստահաբար, մնալու է մասնակիցների հուշերում որպես ամենա-ամենաներից մեկը: Ուրեմն, անհրաժեշտ է նաև ծանոթանալ պայմաններին և մանրամասներին:
Մուտքը՝ 1000 դրամ:
