Other
«Սպիտակը սպիտակի վրա» գրքի շնորհանդես
Փետրվարի 13-ին՝ ժամը 16:00, սիրով հրավիրում ենք Վրեժ Նահապետյանի «Սպիտակը սպիտակի վրա» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է հեղինակի տարբեր տարիների ստեղծագործություններ, որոնք միավորված են բանաստեղծական շարքերում:
Միջոցառման ընթացքում հնարավորություն կընձեռվի հանդիպել հեղինակի հետ, ծանոթանալ նրա պոեզիային, մասնակցել քննարկմանը:
Հանդիպումը տեղի կունենա Սարգիս Մուրադյան պատկերասրահում (հասցե` Իսահակյան 38, Գեղարվեստի պետական ակադեմիայի հարևանությամբ):
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
