Երեխաների խոսքի զարգացման խնդիրները
Եթե Ձեր երեխայի խոսքի զարգացումը Ձեզ անհանգստացնում է, ՏաՏան պատրատ է փորձել օգնել: Մանկական լոգոպեդ Շուշան Ավագյանի հետ միասին բոլոր մայրիկներին հրավիրում ենք միանալ մեր խորհրդատվական հանդիպմանը, որի ժամանակ առանձնացնելու ենք հետեւյալ շատ տարածված խնդիրները.
-ուշ խոսելու “ֆենոմենը”,
-երկլեզվություն,
-հնչյունների աղավաղում:
Հանդիպման ընթացքում նախ կներկայացնենք նշված խնդիրները, դրանց հիմնական պատճառներն ու հաղթահարելու ձեւերը լոգոպեդի տեսանկյունից, իսկ ՏաՏայի մանկական ծրագրերի գլխավոր մասնագետ, հոգեբան Քնարիկ Մարտիրոսյանը եւ հոգեբան Մարիանա Գրիգորյանը կներկայացնեն երեխաների խոսքի զարգացման այս տարածված խնդիրների հոգեբանական կողմն ու հատկապես ծնողների ճիշտ արձագանքի կարեւորությունը: Հանդիպման մի մեծ հատված նվիրված է լինելու հարցուպատասխանին, երբ բոլոր մասնակիցները կկարողանան քննարկել անձամբ իրենց իրավիճակները եւ ստանալ օգտակար խորհուրդներ:
Խորհրդատվական այս հանդիպումը նախատեսված է միայն մայրիկների համար` առանց երեխաների, որպեսզի նրանք չշեղեն մայրիկի ուշադրությունը: Յուրաքանչյուր մասնակցի մուտքը 2000դրամ է, մենք խոստանում ենք տաք թեյ կամ սուրճ, որպեսզի ավելի արդյունավետ քննարկում ունենանք :) Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է:
Հանդիպում ենք շաբաթ` հունվարի 13-ին, ժամը` 14:30-ին:
