22-րդ հանրապետական համաժողով
Դասախոս՝ Արթուր Սարգսյան
Ծաղկաձորի «Golden Palace Hotel Resort and Spa » հյուրանոցային համալիրում ս/թ փետրվարի 26-ից 28-ը տեղի կունենա ՛՛ԳՈՐԾՔ՛՛-ի 22-րդ եռօրյա հանրապետական համաժողովը:
Հանրապետական համաժողովը հյուրընկալելու է ՀՀ պետական մարմինների, քննարկվող թեմաների շրջանակներում իրավասու մարմինների պաշտոնատար անձանց և հայաստանյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Համաժողովի աշխատանքային ծրագրում ներառված են հետևյալ թեմաները`
1.Թեմա՝ «Հարկերի մասին» , «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների փոփոխություններ և մեկնաբանություններ:
2.Թեմա՝ Վարկերի և փոխառությունների հաշվառումը` ըստ ՖՀՄՍ-ների:
Դասախոս՝ Ավետիք Մովսիսյան:
3.Թեմա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, դրանց իրավակիրառական պրակտիկայի առանձնահատկությունները և փաստաթղթային ձևակերպումները:
4. Թեմա՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կիրառման առանձնահատկությունները և օրենքի պահանջների ճշգրիտ ապահովման ընթացակարգը:
Դասախոս՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության աշխատակազմ:
