Բողոքի ակցիա ընդդեմ շների սպանդի
Որքա՞ն կարող ենք մենք հանդուրժել գիշերային կրակոցներն ու այս արյունոտ տեսարանները մեր քաղաքում: Որքա՞ն կարող ենք թույլ տալ, որ մեզ դնեն հիմարի տեղ, փափուկ բարձ դնեն մեր գլխի տակ, պատմեն “շներին ստերջացնելու” մասին իրենց հեքիաթները, փոխարենը գիշերով մեր սեփական քաղաքը դարձնեն արյունոտ սպանդանոց, ու մեր երեխաները դառնան ականատեսը այս ամենի: Իսկ ոստիկանությունը փոխանակ կանխի այս անօրեն գործուներությունը, պատասխանում է, որ ամեն ինչ նորմալ է, քաղաքապետարանի աշխատակիցներն են…
Ոստիկանություն-քաղաքապետարան-Յունիգրաֆ- հանցավոր միություն:
Մեր համբերությունը սպառվել է, իսկ Ձե՞րը:
Փետրվարի 26-ին, ժամը 13:00 տեղի կունենա ՄԵԾ բողոքի ակցիա Քաղաքապետարանի դիմաց:
Ակցիայի նպատակը քաղաքապետարանին որևէ բան բացատրելը չէ, դա արդեն անհույս է: Ակցիայի նպատակն է հավաքվել Շատ-Շատ-Շատ մարդկանցով, տեսա-լուսանկարահանել ամբողջ ակցիան ու սկսել տարածել ամբողջ միջազգային լրատվությունով, էջերով, հասնել մինչև Եվրոմիություն ու ցույց տալ աշխարհին, թե ինչ է կատարվում մեր երկրում:
Միացեք, Տարածեք, մենք պետք է շատ լինենք, շատ-շատ-շատ, որ կարողանանք գրավել միջազգային ուշադրություն այս հարցի վրա: Մենք մեր հույսը արդեն կտրել ենք սեփական կառավարությունից, մեր միակ հույսը միջազգային ճնշումն է:
Սպասելու ենք Բոլորիդ Փետրվարի 26-ին, ժամը 13:00 –ին Քաղաքապետարանի մոտ!!!
