Other
Հրաչյա Գասպարյանը Նարեկացի Արվեստի Միությունում
Փետրվարի 23-ին` ժամը 15:00-ին, թատերասերներին հրավիրում ենք «Էպսիդոն» թատերախմբի «Հանդիպումներ» նախագծի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նախագծի հյուրը կլինի շատերի կողմից սիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը:
«Էպսիդոն» թատերախումբը իր ստեղծագործական ուղին զուգորդում է ճանաչողական և ուսուցողական ծրագրերով՝ կարևորելով հանրության անմիջական շփումը ներկայիս թատերական անվանի գործիչների հետ:
Մուտքն ազատ է:
