Պատասխանի՛ր, թե կարդացել ես. ինտելեկտուալ խաղ-մրցույթ
Սիրու՞մ ես ընթերցել գեղարվեստական գրքեր։ Քեզ գրքասե՞ր ես համարում։ Եթե ոչ` սկսի՛ր գիրք կարդալ, իսկ եթե այո՜` շարունակիր կարդալ այս գրառումը. այն քո՛ համար է :)
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը փետրվարի 19-ին կազմակերպում է «Պատասխանի'ր, թե կարդացել ես» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։
Խաղին մասնակցելու համար կարող են դիմել, ինչպես 4 հոգուց բաղկացած թիմեր, այնպես էլ անհատներ (ովքեր տեղում կդառնան որևէ թիմի անդամ)։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը :
Խաղի ընթացքում կհնչեն Ձեր մտավոր գրադարանի չափսերը ստուգող բազմաժանր հարցեր։
Հայտերը կընդունվեն մինչև սույն թվականի փետրվարի 18-ը, ժամը 23:59֊ը, իսկ խաղը տեղի կունենա նույն ամսվա 19-ին՝ ժամը 14:30-ին ԵՊՀ 7-րդ մասնաշենքի103 լսարանում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Խաղի ավարտին տեղի կունենա գրքափոխանակություն։ Եթե ցանկանում եք մասնակցել գրքափոխանակությանը, Ձեզ հետ բերեք մեկ գիրք։
Սիրով կսպասենք ։)
