Other
Windows 10 mobile release event
Անցած տարի Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10 օպերացիոն համակարգը համակարգիչների, պլանշետների և խաղային կոնսոլների համար, որը մեծ աղմուկ բարձրացրեց իր նորարական լուծումներով: Օպերացիոն համակարգը, որի կարգախոսն է "մեկ օպերացիոն համակարգ բոլոր սարքերի համար", աշխատում է ավելի քան 200 մլն սարքերի վրա: Եվ եկել է ժամանակը, որ այն հասանելի դառնա, նաև հեռախոսների համար: Ի՞նչ նորարություններ կան այս տարբերակում, ինչպե՞ս է այն աշխատում, ո՞ր սարքերը կստանան թարմացումներ և գլխավոր հարցը. Ե՞րբ: Այս և այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ միանալով մեզ փետրվարի 26-ին ժամը 18:30-ին Մայկրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի ունենալիք Windows 10 mobile-ի թողարկմանը նվիրված միջոցառմանը: Մուտքը ազատ է:
