Կինոդիտում. Մարտական ակումբ / Movie screening. Fight club
Փետրվարի 21-ին՝ ժամը 19:30-ին, ԷՕՆը հրավիրում է բոլորին նշելու ժամանակակից հայտնի գրող Չակ Պալանիկի ծննդյան տարեդարձը և դիտելու վերջինիս ամենահայտնի վեպերից մեկի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը՝ «Մարտական ակումբ»-ը: Գլխավոր դերերում են Բրեդ Փիթը, Էդվարդ Նորթոնը և Հելենա Բոնեմ Քարթերը :
Խրոնիկական անքնությամբ տառապող և ձանձրալի առօրյայից ազատություն փնտրող անանուն գրասենյակային ծառայողը հանդիպում է ոմն Թայլեր Դուրդենին` խարիզմատիկ օճառ վաճառողի՝ այլասերված փիլիսոփայությամբ: Թայլերը համոզված է, որ ինքնակատարելագործումը թույլերի ճակատագիրն է, իսկ ինքնակործանումը միակ բանն է, որի համար արժե ապրել:
Ներգրավելով ֆիզիկական բռնության հակված մի շարք տղամարդկանց՝ երկուսով ստեղծում են գաղտնի Մարտական Ակումբ, որ մեծ համբավ է վայելում: Սակայն ֆիլմի վերջում տեղի է ունենում մի ցնցող բացահայտում, որ կարող է հանգեցնել անկանխատեսելի իրադարձությունների:
Տևողությունը՝ 131 րոպե
Լեզուն՝ անգլերեն + ռուսերեն ենթագրեր կամ ռուսերեն կրկնօրինակում՝ ըստ ներկաների ընտրության
Մուտքը՝ 1,000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ ,քաղցրավենիք և ադի-բուդի):
On February 21st, 19:30 pm you are most welcome to celebrate with us the birthday of well known modern writer Chuk Palahniuk and watch Fight Club based on homonymous novel. The movie starrs Brad Pitt, Edward Norton and Helena Bonham Carter.
Suffering from chronic insomnia and seeking freedoom from his boring routine, annamed protagonist office clerk meets Tyler Durden, a charismatic soap maker with perverse philosophy. Tyler is convinced that self growth is the fate of the weak, and self-destruction is the only thing worth living.
The two form a secret “fight club” engaging other men prone to physical violence. The club soon becomes a popular place. But at the end of the film a shocking discovery is made that can lead to unforeseen events.
Duration: 131 min
Language: English with Russian subtitles or Russian dubbing, will be decided by the guests.
Entrance: 1000 AMD (including tea, coffee, sweets and pop-corn)
