Other
Ուխտագնացություն դեպի Գնդեվանք
LOFT-ը մտել է Մեծ Պահքի շրջան և մեկնարկել «69.120 բարության րոպե» խորագրով իր 48-օրյա բարեգործական-սոցիալական նախագիծը: Այն ենթադրում է Մեծ Պահքի խորհուրդը կրող մի շարք իրադարձություններ, որոնց շարքում, իհարկե, կարևոր տեղ են զբաղեցնում ուխտագնացությունները:
Նախագծի շրջանակներում առաջին ուխտագնացությունը դեպի Վայոց ձոր է՝ Գնդեվանք (X դ.):
Այս կիրակի՝ փետրվարի 21-ին, միացիր մեզ: Առավոտյան 08:00-ին մեքենան Լոֆթից շարժվելու է դեպի Գնդեվանք: Մասնակցելու ենք մեկ պատարագի:
Տեղերը խիստ սահմանափակ են:
Մասնակցության վճարը 2500 դրամ է (LOFT-ը որևէ շահ չի հետապնդում. սա միայն փոխադրամիջոցի գումարն է):
Սպասում ենք ձեր զանգերին 24 ժամ շարունակ:
#ՄիացիրԲարությանը #LOFT #ԲարությանՐոպե
