Colors of Music. բարեգործական երկրորդ շաբաթ
Ռիմա Ֆարսյան` վոկալ
Արթուր Հարությունյան` ստեղնաշարային գործիքներ
Գոռ Թադևոսյան` լիդ կիթառ
Կարեն Կոստանյան` բաս կիթառ
Էդուարդ Պապոյան` հարվածային գործիքներ
«69.120 բարության րոպե» նախագծի երկրորդ շաբաթն իրականացնում ենք Colors Of Music խմբի հետ:
Խմբի անդամները մեծ պատրաստակամություն հայտնեցին՝ միանալու LOFT-ի բարեգործական նախագծին՝ առաջարկելով իրենց մասնակցությունը համերգային ծրագրի տեսքով:
Փետրվարի 21-ին՝ 19:00-ին, միացեք մեզ Մոսկովյան 3 հասցեում, որտեղ սպասվում է հրաշալի տրամադրություն Colors of Music-ի կատարումների ներքո:
Երեկոյի ընթացքում խումբը ելույթ կունենա ամբողջական կազմով:
Մուտքավճար՝ 2000 դրամ: Հիշեցնենք, որ Ձեր վճարած գումարն ամբողջությամբ տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական խնդիրներ (նախագծի շրջանակներում «Լոֆթը» համագործակցում է Bridge of Health Armenia հիմնադրամի հետ):
Հատուկ շնորհակալություն համերգի տեխնիկական մասի աջակից Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային կենտրոն-ին:
