Պրոբլեմների լուծման ունիվերսալ տեխնիկան. Ի՞նչ պետք է անել ցանկացած պրոբլեմ լուծելու համար
Պրոբլեմ չեն ունենում միայն մեռած մարդիկ:
Փաստ: Մենք ամեն օր զբաղվում ենք տարբեր բնույթի ու մասշտաբների կենսական խնդիրներ լուծելով: Դրանց մի մասը մենք լուծում ենք հեշտությամբ: Բայց շատ խնդիրների դեպքում մենք հանդիպում ենք դժվարությունների, և այդ խնդիրները վերածվում են պրոբլեմների: Պրոբլեմները հաճախ են տանջում մեզ, խլում մեր եռանդը, մեր ուրախությունը, անբավարարվածության ու տառապանքի աղբյուր են դառնում:
Պարզվում է` կա պրոբլեմների լուծման ունիվերսալ տեխնիկա, որը կարելի է կիրառել ցանկացած տիպի պրոբլեմների դեպքում` անկախ այդ պրոբլեմի բնույթից (լինի դա անձնական պրոբլեմ, ֆինանսական, ստեղծագործական կամ մեկ այլ բան):
Ի՞նչ են անում մարդիկ պրոբլեմներ ունենալիս, սովորաբար ինչպե՞ս են մտածում, ինչպե՞ս են փորձում լուծել իրենց պրոբլեմները, և ինչու այդ ամենն առավել հաճախ արդյունք չի տալիս: Ի՞նչ է լինում, երբ պրոբլեմները մնում են չլուծված: Իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի մեր ջանքերն արգասավոր լինեն և մենք կարողանանք արդյունավետորեն լուծել մեզ հուզող հարցերն ու պրոբլեմները: Ո՞րն է պրոբլեմների լուծման ունիվերսալ մեթոդի էությունը:
Այս ամենի մասին կիմանաք՝ մասնակցելով Հրաչյա Ամիրյանի «Պրոբլեմների լուծման ունիվերսալ տեխնիկան» թեմայով դասախոսությանը, որը տեղի կունենա Փետրվարի 23-ին՝ 19:00-ին, LOFT-ում (Մոսկովյան 3):
Մուտքավճար՝ 1500 դրամ:
