«Զատիկի պարագաներ. պատրաստում ենք միասին»
Նարեկացի Արվեստի Միությունը սիրով տեղեկացնում է, որ շարունակվում են Մեծ Պահքի տոնին նվիրված իր միջոցառումները:
Մինչև Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 15:30–ին, կհանդիպենք ունկնդրելու Պահքի ընթացիկ շաբաթվա խորհուրդը, ինչպես նաև մասնակցելու հաճելի ստեղծագործական աշխատանքներին։
Առաջին պարապմունքը կվարի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը («Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպություն), որն արդեն տասնյակ տարիներ ուսումնասիրում է հին հայկական ձեռագործ արվեստի նմուշներ։ Կխոսենք հայկական ծիսական առարկաների, Զատկի տոնին նվիրված զարդարանքների մասին և միասին պատրաստելու ենք ակլատիզ:
Եթե ցանկանաք միանալ մեր ստեղծագործական աշխատանքին, խնդրում ենք ձեզ հետ բերեք հետևյալ պարագաները՝
-սոխ
-փետուրներ
-խճաքար (7 հատ)
-գործվածք
-թելեր (7 գույն)
-կարմիր կծու պղպեղ (չոր)
-մորթի (փոքր կտոր)
-ասեղ
Սիրով սպասում ենք ձեզ Նարեկացի Արվեստի Միությունում:
Մուտքն ազատ է:
