Other
Ավազանկարչության բաց դաս
Սիրելի ծնողներ,
սիրով հրավիրում ենք ձեր երեխաներին մասնակցելու ավազանկարչության բաց դասին ՏՆԱԿ-ում:
Այդ օրը երեխաները հնարավորություն կունենան դիտել ավազային անիմացիա, կփորձեն ինքնուրույն նկարել, կծանոթանան ավազանկարչության սկզբունքներին:
Մասնակցությունն անվճար է:
Իսկ բոլոր նրանք, ովքեր այդ օրը կգրանցվեն մեր հետագա դասընթացներին, կստանան 10% զեղչ առաջին ամսվա պարապմունքների համար:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել նախապես:
Հասցեն՝ Սայաթ-Նովա 4, Տիկնիկային թատրոնի շենք (մուտքը բակի կողմից):
