The Cube: Virtual Reality with Simon Wilkinson
Ի՞նչ կլիներ, եթե մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ բոլոր ձեր հարազատները անհետացել են: Ինչ կանեիք, ինչ կզգայիք... Երբ մտնում ես Սայմոն Ուիլկինսոնի վիրտուալ իրականության ինտերակտիվ ինստալյացիայի տարածք, հենց այդ հարցերն ես տալիս ինքդ քեզ: Ինստալյացիայի հիմքում են ԱՄՆ Այդահո նահանգում 50-ականներին տեղի ունեցած չբացահայտված անհետացումները, և մասնակիցները կարճ ֆիլմի միջոցով՝ իբրև անհետացածներից մեկի աչքերով, հայտնվում են այդ իրադարաձությունների կենտրոնում:
Մասնակիցները վիրտուալ իրականության մեջ կընկնեն Oculus Rift-ի օգնությամբ, որի 360 աստիճանանոց 3D-ն անհավատալի բնականություն կհաղորդի միջոցառմանը:
Յուրաքանչյուր մասնակից վիրտուալ իրականության մեջ կգտնվի շուրջ 15 րոպե: Միջոցառման ժամանակացույցը հետևյալն է.
Փետրվարի 23`
11:00 - 14:00
15:00 - 18:00
Փետրվարի 24`
12:00 - 17:00
Խնդրում ենք գրանցվել ձեր նախընտրած 15-րոպեանոց ժամանակահատվածի համար (ժամերը նշված են նախապատրաստական գործողությունները հաշվի առնելով)՝
Փետրվարի 23`
11:00 - http://cube11.eventbrite.com
11:30 - http://cube1130.eventbrite.com
12:00 - http://cube12.eventbrite.com
12:30 - http://cube1230.eventbrite.com
13:00 - http://cube13.eventbrite.com
13:30 - http://cube1330.eventbrite.com
15:00 - http://cube15.eventbrite.com
15:30 - http://cube1530.eventbrite.com
16:00 - http://cube16.eventbrite.com
16:30 - http://cube1630.eventbrite.com
17:00 - http://cube17.eventbrite.com
17:30 - http://cube18.eventbrite.com
Փետրվարի 23`
12:00 - http://cube24.eventbrite.com
12:30 - http://cube241.eventbrite.com
13:00 - http://cube242.eventbrite.com
13:30 - http://cube243.eventbrite.com
15:00 - http://cube244.eventbrite.com
15:30 - http://cube245.eventbrite.com
16:00 - http://cube246.eventbrite.com
16:30 - http://cube247.eventbrite.com
Փետրվարի 24-ին, ժամը 18:30 Ուիլկինսոնը նաև կկիսվի իր փորձով և զրույց կվարի "Վիրտուալ իրականությունը որպես պատման նոր եղանակ" թեմայով: Մանրամասները կարող եք ճշտել և ձեր տեղը ամրագրել այստեղ՝ http://circa69talk.eventbrite.com :
Բոլոր միջոցառումները անվճար են և բաց հասարակություն համար:
Նախագիծը իրականացվում է Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ: